Հայաստանում այս պահին իշխանափոխության համար հիմքեր չկան: Հայաստանի երիտասարդական հիմնադրամում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ես այդ հիմքերը չեմ տեսնում, որքան էլ ընդդիմադիրները մեզ քաղաքագիտական դասագրքերից բաներ են ներկայացնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Նաղդալյանը:

 

ԱԺ փոխնախագահն այն կարծիքին է, որ երկրում բոլոր ժողովրդավարական և օրինական գործընթացները շարունակվելու ե,ն և հաջորդ ընտրությունները կլինեն 2017թ. խորհրդարանական ընռրությունները:

 

Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ առաջնորդը հայտարարել է ամբողջ հանրապետության տարածքով եռյակի սկսած ժողովրդական շարժումը համակարգող շտաբեր ստեղծելու մասին, Նաղդալյանն ընդգծեց, որ դա ընդդիմադիրների իրավունքն է: «Ընդդիմությունը որոշակի մարտավարությամբ աշխատելու իրավունք ունի, և նրանք ընտրել են այդ մարտավարությունը: Հիմա թե դրա անունը շտաբ կլինի, գրասենյակ կլինի, թե մեկ այլ բան, այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ ընդդիմությունը գործ է անում»,- նշեց Նաղդալյանը: