Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից տուն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակչին 8-րդ հարկից իջեցնելու և շտապ օգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 1/4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և բնակիչը մահճակալից ընկել է. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: