Չինաստանը հոկտեմբերի 24-ին տիեզերական զոնդ Է արձակել, որը պետք Է պտույտ գործի Լուսնի շուրջը եւ վերադառնա Երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

 

Չինական ԶԼՄ-ների տվյալներով՝ արբանյակը Սիչանի տիեզերական կենտրոնից արձակվել Է «Մեծ արշավ-3» հրթիռի օգնությամբ:

 

Ենթադրվում Է, որ մեկ շաբաթվա ընթացքում այն պտույտ կգործի Լուսնի շուրջը եւ կվերադառնա՝ վայրԷջք կատարելով Ներքին Մոնղոլիայի դաշտերում:

 

Նշվում Է, որ այս արձակումը յուրատեսակ թեստ կլինի Էլ ավելի հավակնոտ նախագծից իրագործումից առաջ, որով նախատեսվում Է զոնդ ուղարկել 2017 թվականին, որը պետք Է վերադառնա Լուսնի մակերեւույթից վերցված գրունտի նմուշներով: Այս զոնդը հինգերորդը կդառնա «Չանե» չինական ծրագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: