ԱՊՀ-ի երկրները կստեղծեն արտակարգ իրավիճակների տիեզերական մոնիթորինգի միջպետական համակարգ եւ տիեզերական կապի միջտարածաշրջանային համակարգ՝ Համագործակցության մասնակից պետությունների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հոկտեմբերի 24-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են «Ռոսկոսմոսի» մամուլի ծա ռայությունում, այս որոշումն ընդունվել Է ԱՊՀ-ի երկրների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների՝ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցության արդյունքում:

 

«Խորհրդակցության արձանագրությունում մտցվել են որոշումներ միջոցառման օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ. բազմակողմ համագործակցության նոր պայմանագրային- իրավական հիմքի ստեղծում, ԳԼՕՆԱՍՍ համակարգի ազդանշանն օգտագործող վերերկրյա ենթակառուցվածքների ինտեգրացման անհրաժեշտություն, Տիեզերքի եւ խոշոր աղետների միջազգային խարտիային ԱՊՀ-ի մասնակից երկրների միանալու հարցեր»,- տեղեկացրել են Համերկրային տիեզերական գործակալությունում:

 

Խորհրդակցության մասնակիցները համաձայնություն են ձեռք բերել նաեւ պատրաստելու համաձայնագրի նախագիծ «Տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտ» միջազգային միջկառավարական գիտահետազոտական կազմակերպության ստեղծման մասին, ինչպես նաեւ ստեղծելու ԱՊՀ-ի մասնակից երկրների գյուղատնտեսական նշանակության հողերի արբանյակային մոնիթորինգի միացյալ համակարգ:

 

Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերի շուրջ ԱՊՀ-ի մասնակից երկրների գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը կկայանա 2015 թվականին Մինսկում: