Իրանում նոր ազատ տնտեսական գոտիներ (ԱՏԳ) կհայտնվեն երկրի հարավի Բուշեր եւ Ջասք քաղաքներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղղարկվել են Իսլամական Հանրապետության կառավարություն:

 

«Ներդրումների համար նոր բաց հարթակների հիմնումը կնպաստի երկրի տնտեսության կայունության հետագա ամրապնդմանը: Միայն այդպես կարելի Է հաջողությամբ դիմակայել արտաքին շոկերին եւ խոխհատուցել արեւմտյան պատժամիջոցների հասցրած վնասը»,- ասել Է Ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների համակարգող խորհրդի քարտուղար Աքբար Տորկանը:

 

Տնտեսության ամրապնդման եւս մեկ մեթոդ Է հարաբերությունների զարգացումը հարեւան երկրների հետ: Տորկանի կարծիքով, հենց դրա համար են ազատ տնտեսական գոտիները գտնվում հանրապետության ծայրամասերում:

 

Ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների ստեղծումն Իսլամական Հանրապետության ղեկավարության տնտեսական քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն Է: Այս պահին Իրանում գործում են յոթ ազատ եւ 16 հատուկ տնտեսական գոտիներ: ԱՏԳ-ների տարածքում արժութային գործառնությունների ոչ մի սահմանափակում չկա: Դեռ ավելին, այնտեղ գրանցված ձեռնարկությունները 15 տարով ազատվում են բոլոր հարկերի վճարումից:

 

Ազատ տնտեսական գոտիներն անչափ գրավիչ են օտարերկրյա կապիտալի համար: ԱՏԳ-երի տարածքում հնարավոր Է ամբողջովին օտարերկրյա կապիտալով ընկերությունների գրանցում, որոնք օժտված են ինքնուրույն իրավաբանական անձի իրավունքով եւ Իրանի հիմնական տարածքում մասնաճյուղեր ստեղծելու հնարավորությամբ:

 

Այդ համակարգն անհամեմատ ավելի ժողովրդավարական Է, քան խաղի կանոնները «մեծ երկրում», որտեղ կանոնակարգվում Է ոչ միայն օտարերկրյա ներդրումների բանամասը ձեռնարկությունում (ոչ ավելի, քան 50 տոկոս), այլեւ ամբողջ ճյուղում (35 տոկոսից ոչ ավելի), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: