Հոկտեմբերի 26-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում գիշերը գայլերը հոշոտել են կովերին և ոչխարներին:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ ժամը 03.30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Պ. Մ.-ին պատկանող 160 մանր եղջերավոր անասուններից՝ 45-ին, 90-ը և 2 հորթ՝ անհայտ կորել են, իսկ 25-ը՝ հայտնաբերվել կենդանի: