Ոստիկանության Տարոնի բաժնում հոկտեմբերի 26-ին' ժամը 13.30-ին, տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին' ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել:

 

Մեկնած օպերատիվ խումբը, տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով, զննության է ենթարկել լցակայանի տեսաձայնագրման սարքերի տեսաձայնագրությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 25-ին' ժամը 21.57-ին, դիմակավորված 2 անձ, որոնցից մեկի ձեռքին եղել է ատրճանակի նմանվող, իսկ մյուսի ձեռքին' էլեկտրահարիչի նմանվող առարկաներ, մտել են լցակայան, գումար պահանջել և սեղանի վրայից հափշտակելով շուրջ 50.000 դրամ՝ դիմել են փախուստի:

 

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: