Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում «Սամոպոմոշչ» (Самопомощь) կուսակցությունը հաղթող է ճանաչվել ռուսաստանյան քաղաքներում բացված ընտրատարածքներում: Այս մասին հոկտեմբերի 27 հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով' «Սամոպոմոշչ» (Самопомощь) կուսակցությանը ձայն է տվել ընտրողների 24,8%-ը: Երկրորդ տեղում է' 20,6% ձայներով, Պյոտր Պորոշենկոյի բլոկն է:

 

Բացի այդ, 5% սահմանը հատել են Արսենի Յացենյուկի «Նարոդնի ֆրոնտ» (Народный Фронт) (14,96%) և Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունները (5,51%).