Հոկտեմբերի 28-ին ձերբակալվել են Վրաստանի պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են 4 մլն 102 հազար լարիի (շուրջ 2,3 մլն ԱՄՆ-ի դոլար) չափով պետական միջոցներ վատնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

 

«Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման հիման վրա այսօր Գլխավոր դատախազության կողմից ձերբակալվել են պաշտպանության նախարարության պետական գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Գիզո Գլոնտին, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի պետ Նուգզար Կաիշաուրին, պաշտպանության նախարարության պետական գնումների դեպարտամենտի վարչության պետ Գեորգի Լոբժանիձեն, պետական գնումների դեպարտամենտի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն եւ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիա ների դեպարտամենտի վարչության ղեկավար Դավիթ Ծիպուրիան»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ըստ դատախազության տվյալների՝ բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են պաշտպանության նախարարության հայտամրցույթի արդյունքները կեղծելու եւ պետական միջոցները հօգուտ Silknet հաղորդակցական ընկերության վատնելու մեջ:

 

«Խոշոր չափով բյուջետային միջոցներ վատնելու համար բոլոր ձերբակալվածներին մեղադրանքներ կներկայացվեն 48 ժամվա ընթացքում»,-նշել Է Գլխավոր դատախազությունը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիան»: