Ինքնորոշման իրավունքի իրացումը հիմնաքարային է տեղական, տարածաշրջանային և միջազզային խաղաղության հաստատաման համար, և դա պետք է դիտարկվի որպես հակամարտությունների կանխարգելման կարևոր ռազմավարություն: Այս մասին հայտարարել է միջազգային իրավունքի պրոֆեսոր, ՄԱԿ-ի անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը:

 

«Վերջին տասնամյակների ընթացքում շատ համակարտություններ են ի հայտ եկել, քանի որ ազգերի կողմից մարդու իրավունքների իրացման օրինական ձգտումը մերժվել է այլոց կողմից' ներառյալ ներքին ու արտաքին ինքնորոշումը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքը, ասել է նա:

 

Փորձագետը նշել է, որ ՄԱԿ-ի ու միջազգային հանրության գործառույթներից մեկը պիտի լինի այդպիսի դեպքերին ականջալուր լինելն ու դրանց հատկանիշներն ուսումնասիրելը. պետք է հետևողական լինել, որպեսզի ծավալվի երկխոսություն ու հասցեական դառնա այն ազգերի կարիքներ բացահայտումը, ովքեր դուրս են մղվել որոշումների կայացման գործընթացում հավասար մասնակցությունից:

 

Փորձագետը կոչ է արել հետևողական ռազմավարություն որդեգրել ինքնորոշման հետ կապված բազում բաց և կրկնվող հարցերի դեպքում: Բացի այդ, նա առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային միջնորդի ակտիվ դեր ստանձնել գոյություն ունեցող ու պոտենցիալ ճգնաժամերի դեպքում:

 

«Ինքնորոշման պահանջները դիտարկելիս, առավելություններն այն բանի, որ անվանում են ներքին ինքնորոշում' ինքնավարություն կամ ֆեդերալիզմ, պետք է դիտարկել կայունության և շարունակականության տեսանկյունից: Արտաքին ինքնորոշումը պետք է կիրառել, երբ գոյություն ունի լուրջ փակուղի, և պետական կառուցվածքի տվյալ պայմանները չեն երաշխավորում ինքնուրույնության իրավունք»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը: