Հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հոկտեմբերի 26-ին' ժամը 01.30-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտից՝ «ազդրերի, գոտկատեղի և աճուկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1990թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, «որովայնի, վերին և ստորին վերջույթների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ' 1991թ. ծնված Արթուր Գ.-ին, «ազդրերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ' 1994թ. ծնված Դավիթ Ա.-ին: Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը' ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններիս նշված վնասվածքները պատճառել են 1997թ. ծնված Նարեկ Հ.-ն և 1993թ. ծնված Գևորգ Հ.-ն: Հոկտեմբերի 26-ին' ժամը 23.50-ին, Գևորգ Հ.-ն ներկայացել է բաժին և տվել ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է նախաքննություն: