Ավելի քան հինգ հազար լրացուցիչ բուժաշխատողներ են պահանջվում Աֆրիկայի արեւմուտքում՝ Էբոլայի համաճարակի գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Են Կիմը, որն ուղեկցում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուինին Աֆրիկյան Եղջյուրի երկրներ նրա ուղեւորության ընթացքում:

 

«Անհրաժեշտ Է Աֆրիկայից բժիշկների մշտական ներհոս ապահովել վիրուսով տարածված երեք երկրներ: Բայց ես չգիտեմ, թե որտեղից վերցնենք այդքան բուժանձնակազմ: Շատերը վախենում են մեկնելուց: Հուսով եմ՝ պրոֆեսիոնալները կիշեն Հիպոկրատի երդումը, որը նրանք տվել են: Այժմ եկել Է հենց այդ պահը»,- ասել Է նա Եթովպիայի մայրաքաղաքում: Պան Գի Մունը հայտարարել Է, որ վիրուսի տարածումն ընթանում Է ավելի արագ, քան միջազգային հանրակցությունը դրա դեմ պայքարի միջոցներ Է ձեռնարկում:

 

Աֆրիկյան միության հանձնաժողովի ղեկավար Նկոսազանա Դլամինի Զուման խոստացել Է ավելի քան երկու հազար բուժաշխատողներ ուղարկել Գվինեա, Սիեռա Լեոնե եւ Լիբերիա: «Հիվանդությունը մեզ անակնկալի բերեց: Մեր պատասխանը մայրցամաքային, համաշխարհային եւ ազգային մակարդակում դանդաղ Էր»,- ասել Է նա:

 

Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում Էբոլայից արդեն մահացել Է գրեթե հինգ հազար մարդ, վարակվել են ավելի քան տասը հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: