Նոր Զելանդիայում հանրաքվե կանցկացվի ազգային դրոշը փոխելու հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի վարչապետ Ջոն Քեյը:

 

Ընթացակարգը տեղի կունենա երկու փուլով եւ կտեւի երկու տարի: Եկող տարվա վերջին քաղաքացիները դրոշի դիզայնը կընտրեն մի քանի տարբերակներից, որոնք իր հերթին կընտրի հայտնի նորզելանդացիներց բաղկացած հանձնախումբը:

 

Երկրորդ փուլում, որը պլանավորված Է 2016 թվականին, հարկ կլինի, որ երկրի քաղաքացիներն ընտրեն՝ մեկ տարի առաջ ընտրված դրոշը դարձնել արդյոք պաշտոնական, թե պահպանել հինը:

 

Կոմիտեի կազմում, որը պատասխանատու կլինի հանրաքվեի նախապատրաստման համար, կընդգրկվեն մեկական անդամ երկրի բոլոր քաղաքական կուսակցություններից:

 

Նոր Զելանդիայի այժմյան դրոշն իրենից ներկայացնում Է կապույտ պաստառ՝ բրիտանական «Յունիոն Ջեկով»՝ վերին ձախ քառորդում, եւ սպիտակ եզրավորմամբ չորս կարմիր աստղերով՝ աջ մասում:

 

Քեյի խոսքով՝ նոր դրոշն ավելի մեծ չափով պատկերացում կտա Նոր Զելանդիայի մասին: Այժմյան դրոշի քննադատներն ասում են, թե այն կարելի Է հեշտությամբ շփոթել Մեծ Բրիտանիայի մյուս նախկին գաղութների, մասնավորապես, Ավստրալիայի, պետական խորհրդանշանների հետ, որի դրոշը գրեթե նույնական Է նորզելանդականի հետ, հաղորդել Է BBC-ն: