Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացումն ի չիք դարձրեց Ադրբեջանի' ԼՂ հիմնահարցի կարգավորման Մինսկի խմբի ձևաչափից խուսափելու ջանքերը։ Լրագրողների հետ հոկտեմբերի 29-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը։ «Սոչիի, Ուելսի և Փարիզի եռակողմ հանդիպումները Ադրբեջանին ստիպեցին հետզհետե թուլացնել լարվածությունը շփման գծում, ինչը կարելի համարել այդ երեք հանդիպումների գլխավոր ձեռբերումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա' հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին երեք հանդիպումները ամրապնդում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը և նպաստում շփման գծում լարվածության քչաց թուլացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը։

 

2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզի Մարինյի պալատում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

 

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարև որել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: