Վրաստանի առաջին տիկինը՝ Մակա Չիչուան, տղա երեխայի ծնվելուն Է սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 29-ին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:

 

«Ես տղա եմ ունենալու: Մենք արդեն աղջիկներ ունենք, եւ անսպասելիորեն պարզվեց, որ մեր երրորդ երեխան տղա է լինելու»,-հայտարարել Է Չիչուան:

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կյանքի ուղեկիցը՝ նկարչուհի, վիզաժիստ եւ դերասանուհի Մակա Չիչուան, իրենց հարաբերություններին պաշտոնական բնույթ են տվել՝ սեպտեմբերի 10-ին գրանցվելով Դուշեթի (Մցխեթ-Մթիանեթի, Արեւելյան Վրաստան) Ամուսնությունների տանը:

 

Մարգվելաշվիլին երկրորդ անգամ Է հայր դառնալու. նա արդեն չափահաս դուստր ունի՝ Աննան: Չիչուան նույնպես դուստր ունի՝ Մաշոն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: