Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գավաթի խաղարկությունում «Շրյուսբերիի» դեմ խաղից առաջ հանդիպել է մրցակցի թիմի 11-ամյա երկրպագուի հետ:

Առողջական խնդիրներ ունեցող երկրպագուն նկարել է Մոուրինյուին: Պորտուգալացի մասնագետն էլ խաղի մեկնարկից առաջ հանդիպել է տղայի հետ և ստորագրել նկարի վրա:

Նշենք, որ խաղն ավարտվել է «Չելսիի» հաղթանակով՝ 2:1 հաշվով: