Մալավիի Նիամբի գյուղում երկու փղեր տրորելով մահվան են հասցրել յոթ բնակիչների, ներառյալ 8-ամյա մի երեխայի եւ 75-ամյա մի ծերունու:

 

Փղերը կարողացել են գյուղում հայտնվել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները քանդել են փշալարե պատնեշը, որը բնակավայրը բաժանում Էր Լիվոնդե բնայգուց:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին եւ ռեյնջերներին հաջողվել Է փղերին վերադարձնել արգելոց, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: