Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

 

Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետի և Տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատվել էր իր դիմումի համաձայն: