Հայաստանի կառավարությունն առավելագույնն է անելու, որպեսզի օրենսդրական փոփոխություններից որևէ հղի կին չտուժի: «Առավելագույնս պետք է անենք, որ որևէ հղի կին չտուժի, կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Սա պետք է ընդունել ի գիտություն»,- ասաց վարչապետը՝ դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, սակայն չաշխատող կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ:

 

Նախարար Ասատրյանը նշեց, որ նախագծի լրամշակման արդյունքում հաշվի են առնվելու բոլոր առաջարկությունները, որոնք բավականին արդյունավետ են: Լրամշակված նախագիծը կներկայացվի հաջորդ շաբաթ:

 

Առաջարկվող փոփոխություններն առաջացրել են մեծ բողոք հղի կանանց շրջանում, ովքեր հանդես եկան տարբեր ակցիաներով: