Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ:

 

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Բաշկալե (Ադամակերտ) քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևելք: Մյուս երկու երկրաշարժերը գրանցվել են հոկտեմբերի 28-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաստ քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 28-ին Խաղաղ օվկիանոսի հարավում' Տոնգա կղզեխմբի տարածքում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: