Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը' կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող հայկական Կովսական (Զանգելան) քաղաքում մանկապարտեզ բացելու հետ: Ադրբեջանական կողմը սա ներկայացրել էր իբրև հայկական կողմի սադրիչ քայլ' պնդելով, թե մինչև 1993 թվականը Կովսականում հայեր չեն եղել:

 

Ի պատասխան նման որակումների՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը զարմանք է հայտնել պաշտոնական Բաքվի նման հայտարարության առնչությամբ: «Զանգելանում մինչև 1993 թվականը հայեր չե՞ն եղել: Եթե ձեր քաղաքական պատմությունը սկսվում է 20-րդ դարից, ապա դա դեռ չի նշանակում, որ այստեղ նախքան այդ պատմություն չի եղել»,- «Արմենպրես»-ի փոխացմամբ' գրել է Տիգրան Մկրտչյանը: