Խորխե Վալդանոն զուգահեռներ է տարել Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլի և ներկայիս առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի միջև:

«Հիանալի հիշում եմ Ռաուլի նորամուտը, նա հրաշամանուկ էր: Դա դժվար օր էր, քանի որ «Ռեալը» հրաժեշտ էր տալիս Էմիլիո Բուտրագենիոյին: Ինձ համար Ռաուլը պատվավոր տեղ ունի «Ռեալում»: Նա պետք է ստանար «Ոսկե գնդակ»: Եթե համեմատենք Ռաուլին և Ռոնալդուին, ապա նրանք տարբերվում են իրենց խաղային որակներով: Նրանց, սակայն, միավորում է կատարելության համար պայքարը»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Marca-ն: