Ոչ իշխանական Եռյակում ճգնաժամն իսկապես տեսանելի է ու, թերևս, դրանով պետք է պայմանավորել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցը zham.am կայքինԸնդդիմության փաստացի առաջնորդըփորձում է պատասխանել հնչող մտահոգություններին, հավաստիացնել, որ «ես հետդարձի ճանապարհ չունեմ: Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի»:

 

Սա է հարցազրույցի հիմնական մեսիջը՝ ցույց տալ վճռականություն, Եռյակի ձևաչափում լիդերություն: Սակայն նույն այս հարցազրույցում գրեթե բացակայում են նոր մտքերըԵռյակի առաջիկա քայլերի բացահայտումները: Կարդում ենք այն, ինչ լսել ենք բազմիցս՝ քաղաքական մենաշնորհների ու տնտեսական քաղաքականության քննադատություն, իշխանության վերարտադրության անթույլատրելիություն ու խաղաղ, անցնցում իշխանափոխության խոստում:

 

Այնուամենայնիվ, հարցազրույցն ունի տողատակեր, քողարկված թիրախներ:

 

Այնքան էլ անհիմն չեն այն պնդումները, թե օբյեկտիվորեն կարող են բախվել երկու խնամիների՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԲՀԿ նախագահ Հովիկ Աբրահամյանի շահերը: Երկուսն էլ ունեն հավակնություններ ու դրանց իրականացման ճանապարհին նրանց մարտավարությունները կարող են բախվելՀովիկ Աբրահամյանին, անշուշտ, պետք է «թեժ փողոց», սակայն ոչ թե իրական հեղափոխության, այլ հեղափոխության իմիտացիայի համար, որպեսզի դարձյալ պահանջարկված լինի քաղաքական միջնորդի, հաշտարարի նրա առաքելությունը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններում: ԲՀԿ նախագահը ցանկանում է ինքը գործոն, ծանրակշիռ «խաղացող» դառնալ՝ այլոց շահերը սպասարկելու փոխարեն: Կարճ ասած՝ նրան երաշխիքներ են պետք, որոնք ուզում է ստանալ ոչ թե միջնորդներից, այլ՝ հենց Սերժ Սարգսյանից:

 

Երկու խնամիների առճակատումը տեսանելի էր դեռևս խորհրդարանական նախավերջին քառօրյայում, երբ Հովիկ Աբրահամյանը շատ խիստ հակադարձում էր ԲՀԿ պատգամավորներին ու նաև նույն այդ օրերին՝ Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնությունների ֆոնին, հայտարարում էր, թե գործող նախագահի պաշտոնավարման ժամանակ կոռեկտ չէ խոսել նախագահի թեկնածուների. հավակնությունների մասին:


Ահա այսօր, Ծառուկյանն անուղղակի, տողատակով պատասխանել է Արգամիչին: «Գյուղի հանդեպ հոգատար լինել, չի նշանակում՝ թանկ կոստյումներով մի քանի ժամով գնալ գյուղ և հետ դառնալ»,- ասում է նա՝ հստակ իմանալով, որ գյուղ գնացող ու սեփական PR-ով զբաղվող ամենաթանկարժեք կոստյումավորը հենց իր խնամին է:

 

Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հետաքրքիր մի բացահայտում, այնուամենայնիվ, կա. դա ավելի շատ մեսիջ է իշխանություններին: «Այդ գրասենյակները թույլ կտան ճիշտ պահին, ճիշտ օրը կազմակերպել միաժամանակյա խոշոր հանրահավաքներ ոչ միայն Երևանի Ազատության հրապարակում, այլև բոլոր մարզկենտրոններում և խոշոր բնակավայրերում»,- անդրադառնալով Եռյակի մարզային միասնական շտաբների ձևավորմանն՝ ասում է ԲՀԿ նախագահը:

 

Ուղերձը շատ հստակ է ու հասկանալի. եթե իշխանությունների չգնան որոշակի փոխզիջումների, ապա Եռյակը պատրաստ է հեղափոխական զարգացումների:

 

Պատասխանի հերթն իշխանությանն է. նախագահի շրջապատը, բնականաբար, հասկանում է, որԾառուկյանի ակնարկած պահանջներն ամենաքիչն են վերաբերում 12 պահանջներին կամ սահմանադրական փոփոխություններին: Հնարավոր համաձայնություններն ավելի սկզբունքային թեմա են շոշափում, որոնք առնչվում են 2017-2018թթ-ի ընտրական ցիկլին, նոր իշխանության կոնֆիգուրացիային:
Իսկ հիմա ժամանակավոր «հրադադար» է…



Սուրեն Սուրենյանց