Արբեջանում դժգոհ են երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասըմովի աշխատանքից, մասնավորապես այն բանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 26-ին փարիզյան հանդիպման վերաբերյալ տեղեկություններն ադրբեջանական ԶԼՄ-ները հարկադրված են եղել քաղել հայկական աղբյուրներից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az-ը գրում է, որ իրենք եւս ստիպված են եղել հաղորդել այդ հանդիպման մասին' օգտվելով Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի թվիթերյան գրառումներից եւ հայկական ԶԼՄ-ներից:

 

«Եվ դրա համար էական պատճառ կար, որովհետեւ այդ պահին Ադրբեջանի նախագահի պատվիրակությանը կցված որեւէ ԶԼՄ Փարիզում հանդիպման մասին տեղեկություն չէր հաղորդում: Ազեր Գասըմովը հերթական անգամ իրեն ցույց տվեց որպես խիստ պասիվ եւ, համապատասխանաբար, խիստ միջակ աշխատող: Լրագրողներին չի հաջողվում զրուցել նրա հետ: Միակ բանը, ինչով իսկապես հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Ա.Գասըմովը, դա սկանդալային տեսանյութն էր, որում ֆիքսվել էր նրա անմիջական մասնակցությամբ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը: Հան ելուկ է մնում այն, թե ինչի համար էր նա այդպես շտապում աշխատանքի, եթե նրա աշխատանքը, որպես այդպիսին, չի երեւում ընդհանրապես, -նշում է կայքը եւ հավելում,-այդ դեպքում հարց է առաջանում. ինչի համար է պետք է նախագահի աշխատակազմում մամուլի ծառայությունը, եթե այն, միեւնույն է, չի աշխատում»: