Հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։

 

Ընդունելությանը մասնակցել է 74 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր հիսունութ, աշխատանքի տեղավորման՝ տասնմեկ, հանրակացարանում բնակվելու թույլտվության՝ վեց, վերելակի վերանորոգման երկու, պետպատվերի շրջանակներում բուժման, տանիքի վերանորոգման, համայնքի հողերի ճշգրտման, Վաչագան գետի պատվարի կառուցման հարցերով՝ մեկական քաղաքացի:

 

Դրամական օգնության դիմումներիից երեսուներեքին տրվել է դրական լուծում: Նույն օրը, ըստ լրատվամիջոցների, Խաչատրյանը հայտնել է, որ Կապանում գործարան է կառուցվում և առաջիկայում աշխատատեղերի հարցը բավականին մեղմվելու է:

 

Ընդամենը մեկ ամիս առաջ, երբ մեծ աղմուկ էին բարձրացնում նրա նշանակման կապակցությամբ, շատերը վստահ էին, որ Խաչատրյանի նշանակումն ուղղակի անհրաժեշտություն է, որովհետև նրա պաշտոնավարման օրոք Սյունիքում կատարված միջազգային դրամաշնորհներն ու ներդրումներն աննախադեպ էին ամբողջ ՀՀ տարածքում, իսկ մարզպետի պաշտոնից նրա բացակայության կարճ ժամանակահատվածում մարզի տնտեսությունը հետընթաց էր ապրում: Այսօր արդեն, ընդամենը մեկ ամսում, նա ունի ակնհայտ նվաճումներ՝ հացի և դեղորայքի գների նվազում Սյունիքում, բազմաթիվ օգնության կարոտ քաղաքացիների խնդիրների լուծում, գործարանի կառուցման ռեալ նախագիծ: Բա էդ պատվերով աղմկողներն ինչո՞ւ օբյեկտիվ չեն և վատն ու բացասականը մատնանշելու կողքին ինչո՞ւ են լռում այդ մասին: Եթե Խաչատրյանի անվան հետ կապված ինչ-որ ասեկոսե' բացարձակ անհիմն, հայտնվի մամուլում, համազգային ողբ կբարձրացնեք, բայց երբ հասարակության համար կենսական խնդիրներ է լուծում՝ բոլորդ լռում եք ու թաքնվում:

 

Ազնիվ է պետք լինել, ընկերներ:

 

 

Արամ Հակոբյան