Իրաքյան Քրդստանի երկու «Փեշմերգա» զինյալների խմբավորումները միավորվել են թուրք-սիրիական սահմանին գտնվող գյուղում և պատրաստվում են շարժվել դեպի Քոբանի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:

 

Թուրքիայում կա «Փեշմերգա» զինված ստորաբաժանումների ընդամենը 150 անդամ:

 

Ենթադրվում է, որ «Փեշմերգայի» զինյալները օրվա ընթացքում կմտնեն Քոբանի: Նրանք սահմանը կանցնեն փոքր խմբերով: Սա պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Վերջին օրերին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ակտիվացրել են Քոբանիի հարձակումները և տեղյակ են «Փեշմերգայի» ծրագրերի մասին: Իսլամիստների դեմ պայքարելու համար չորեքշաբթի օրը Քոբանի են ժամանել Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումները: