Մեծ Բրիտանիան մշակում Է թագավորական ռազմածովային ուժերի արմատական բարեփոխման պլաններ, երբ մարտական գործողությունների սպասարկման եւ վարման բազմաթիվ գործառույթներ դրվում են ռոբոտների եւ ինքնավար ավտոմատ համակարգերի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լոնդոնի Times թերթը:

 

Թերթը մեջբերումներ Է կատարում հոկտեմբերի 29-ին բրիտանացի ինժներների առջեւ առաջին ծովային լորդ (ռազմածովային ուժերի հրամանատար) ծովակալ Ջորջ Զամբելասի ելույթից, ով հայտարարել Է, թե «Մեծ Բրիտանիայի նավատորմի ապագան ռոբոտների լայն օգտագործման ոլորտում Է»:

 

«Գիտատեխնիկական հեղափոխության եւ պետական ֆինանսավորման հետ կաված բարդությունների պայմաններում պահանջվում Է ռազմածովային ուժերի հայեցակարգի արմատական փոփոխում,- ընդգծել Է նա:- Ավելի ու ավելի մեծ քանակով խնդիրներ պետք Է կատարեն ռոբոտները»:

 

Զամբելասի կարծիքով՝ առաջին հերթին ռոբոտները պետք Է ներդրվեն այն ծառայություններում, որոնք զբաղվում են նավերի եւ այլ միջոցների սպասարկմամբ: «Թագավորական ռազմածովային ուժերի 23-հազարանոց անձնակազմի գրեթե կեսը կազմում են ինժեներներն ու տեխնիկները, որոնք պահպանում են մարտական միավորների պատրաստականությունը: Դա հենց այն բնագավառն Է, որը ռոբոտներ Է պահանջում»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: