Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը բարդացնում է համաշխարհային ասպարեզում հակամարտությունների կանխման եւ ընդհանուր հիմնախնդիրների լուծման նպատակով միջազգային հանրակցության ջանքերի համախմբան հնարավորությունը: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի պետքարտո ւղար Ջոն Քերին:

 

Վաշինգտոնում ելույթ ունենալով համաժողովում, որը կազմակերպվել էր Ասպենյան գիտահետազոտական ինստիտուտի եւ Atlantic շաբաթաթերթի կողմից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է այն բանում, որ նրա «գործելակերպը խիստ բարդացնում է հակամարտություններից խուսափելու եւ խաղաղության էներգիայի օգտագործումն սկսելու ու այդ ուղղությամբ առաջ շարժվելու հնարավորությունը»:

 

Քերիի տեսանկյունից՝ պատմության ներկա փուլում «երկրներն իրենց մկաններն են ցույց տալիս, պաշտպանում իրենց շահերը, նրանք ավելի մեծ տնտեսական անկախություն ունեն»:

 

Քերին նաեւ մերժել է այն թեզիսը, ըստ որի ամերիկյան նախկին հզորությունն սպառվում է: «Մենք առաջատարն ենք այն ամենում, ինչով զբաղվում ենք աշխարհում»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: