Ամերիկյան Antares («Անտարես») հրթիռի գործարկու եւ մշակող Orbital Sciences Corp.-ն ինքն Է պայթեցրել ապարատն այն բանից հետո, երբ հասկացել Է, որ արձակման ժամանակ տեղի Է ունեցել խափանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

 

«Նրանք ակտիվացրել են ինքնավերացման համակարգը՝ ստույգ կերպով խուսափելու բնակելի տարածքի վրա հրթիռի հնարավոր անկումից, քանի որ հասկացել են, որ այն դուրս չի գա ուղեծիր»,- հայտնել Է NASA-ի նախկին աստղագնաց Մարկ Քելլին:

 

Cygnus բեռնատարով Antares տանող հրթիռի վթարը, որը մեկնարկի ժամանակ պայթել Է Վիրջինիայի տիեզերակայանում, տեղի Է ունեցել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Cygnus-ը պետք Է Միջազգային տիեզերակայան հասցներ ավելի քան երկու տոննա բեռ՝ պարեն, ինչպես նաեւ տեխնիկա եւ նյութեր գիտական հետազոտությունների համար: Միջազգային տիեզերակայանի հետ կցումը պլանավորված Էր նոյեմբերի 2-ին:

 

Antares-ի պայթելու պատճառները պարզվում են: Դրա համար ԱՄՆ-ում ստեղծվել Է հատուկ հանձնախումբ: