Քաղաքացի Լուսիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ քաղաքացու հաղորդման' ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցը, վստահո ւթյունը չարաշահելու եղանակով, իրեն առաջարկել է համատեղ բիզնես գործունեություն ծավալել, որի համար իր բնակարանը գրավադրել են բանկում: Բանկից վերցված գումարները, նաև հետագայում իր կողմից ոստիկանության աշխատակցին տրված գումարները նրա կողմից բանկին չվճարելու հետևանքով բանկն աճուրդի է հանել հիշյալ բնակարանը, որի արդյունքում իրեն պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս:

 

Կատարվում է նախաքննություն: