Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռուբինին» 0:2 հաշվով պարտվելուց հետո Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովն անդրադաձել է խաղին, ինչպես նաև վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանին:

«Մենք մի փոքր այլ կերպ պետք է խաղայինք: Ի տարբերություն «Լոկոմոտիվի» դեմ խաղին, այս անգամ ավելի շատ գնդակ պահեցինք, խաղն ավելի լավ ստացվեց: Լավ է, որ Մովսիսյանն ապաքինվել է, մրցակցություն կլինի»,- Շիրոկովի խոսքը մեջբերում է sport-express-ը: