որտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ Մյունխենի «Բավարիան» իր քաղաքականության համար կվճարի: Խոսքը Մարկո Ռոյսին ձեռք բերելու՝ մյունխենցիների ցանկության մասին է:

«Կարծում եմ՝ կյանքն արդար է: Ով հաջողություն ունենալով իրեն վատ է պահում, ապա անպայման կվճարի դրա համար: Այն, ինչ նա անում է, հիմա կվերադառնա իրեն»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ թիմերը միմյանց կհանդիպեն Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակներում: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին: