«Իսլամական պետությունը» Ռաքքայում դպրոցականներից ջիհադիստներ է պատրաստում: Այս մասին գրել է Daily Mail-ը։

 

Վարժանքներն անցկացվում են Ռաքքայում և ղեկավարվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

 

Դպրոցականներին սովորեցնում են՝ ինչպես օգտագործել զենքերը: ԻՊ-ի ահաբեկիչների նպատակն է երիտասարդ սերնդի մեջ սերմանել ահաբեկչական սկզբունքներ և իսլամական ծայրահեղական գաղափարներ։

 

Այս վարժանքները համեմատվում են նացիստական Գերմանիայի երիտասարդների վարժանքների հետ: