Շահումյանի շրջանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով Ստեփանակերտում' ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվել է դատական նիստը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Արցախպրես»-ը, դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ մեղադրյալ Ասկերովին կատարած այն հարցադրմանը, թե նա իր նախաքննական ցուցմունքներում ինչու է ասել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցնելիս զինվորականների չեն հանդիպել, այն դեպքում, երբ, նրա մեկնաբանությամբ, տեսագրությունում նշվում է, թե ադրբեջանցի զինվորներն իրենց ասում էին, որ իբր Շահումյանի շրջանում սովից կմեռնեն, մինչդեռ այստեղ ուտելիք շատ կա, ամբաստանյալը ժխտել է այդ փաստը՝ ասելով, որ ինքը նման մեկնաբանություն կամ նկարահանում չի կատարել։

 

Շահումյանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող Ասկերովն այսօր ժխտել է նաև մեղադրող կողմի ներկայացրած այն փաստը, որի համաձայն, կրկին նրա կողմից կատարված մեկնաբանությամբ, մեկ այլ տեսագրության մեջ, նկատի ունենալով Ս. Ցականյանին, ասում է, որ իրենք վերցրել և տանում են մոտ 20 տարեկան մի «խոճկոր», որին առայժմ չեն կարող բաց թողնել, իսկ նրան հսկում է Գուլիևը։

 

Ասկերովը համաձայնել է, որ պատանու դիակի և իր ինքնաձիգի փորձաքննությունը վկայում են իր մեղավորության մասին, սակայն ժխտեց այդ սպանությանն իր մասնակցության հանգամանքը։

 

Հատկանշական է, որ նա հակասական ցուցմունքներ է տվել մի դեպքում ասելով թե, իր ինքնաձիգը, որով կրակել և սպանել են Ս. Ցականյանին, վերցրել է Հասանովը, իսկ մյուս դեպում նշել է, թե իր զենքը խմբի անդամներից ոչ մեկի հետ չի փոխել։

 

Հունիսի 29-ին

Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետությանքաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը(ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինիհատելովԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանիշրջանիվարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկկատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին

Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվողտեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին(ծնված28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ինհրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդհամայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-իսահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելությանշարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքիԱ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս ՍամվելիԱբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված ԿարինեԱրշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակզինվածդիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել :

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ուկալանավորվելեն: