ՀՀ կառավարությունը պայքարում է և շարունակելու է պայքարել ստվերի դեմ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ստվերի դեմ պայքարել ենք, և շարունակելու ենք պայքարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

 

Դիտարկմանը, թե ստվերի դեմ պայքարի արդյունքները պետբյուջեի նախագծում արտացոլված չեն, ՀՀ վարչապետը հարցով պատասխանեց. «Դուք որ հարց եք տալիս…այսինքն' բյուջում ի՞նչը պիտի երևա»:

 

Լրագրողների հետ զրուցելուց առաջ ՀՀ վարչապետը զրուցեց նաև մի խումբ օդաչուների հետ, ովքեր պահանջում էին վերականգնել հաշմանդամ օդաչուների խախտված իրավունքները: ՀՀ վարչապետը խոստացավ նոյեմբերի 1-ին ընդունել նրանց: