Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդից հաղորդել են, որ պատասխանատվության կենթարկեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ընտրությունների կազմակերպիչներին պետական իշխանության բռնի գավթման համար: Այս մասին հայտնել է«Ինտերֆաքսը»:


ՈՒԱԱՊԽ-ի լրատվավերլուծական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Պոլեվոյը հայտնել է, որ, այսպես կոչված, «ընտրությունների» փաստով իրավապահ մարմինները կարող են իրավական գնահատական տալ:


Նա ասել է, որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են եղել ընտրությունների կազմակերպման մեջ, պատասխանատվության կենթարկվեն: