Ստեփանակերտում' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, վերսկսված՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը և դատախազ Կարեն Գաբրիելյանը շարունակել են ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի հարցաքննությունը:

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Արցախպրես»-ը, այսօրվա դատավարության ընթացքում ամբաստանյալներ Շ. Գուլիևը և Դ. Ասկերովը շարունակել են հակասական ցուցմունքներ տալ միմյանց առնչվող դեպքերի վերաբերյալ:

 

Իսկ իր ցուցմունքում Գուլիևը նույնիսկ նշել է, որ հայ ազգին թշնամի չի համարում։ Դատախազ Գաբրիելյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչո ՞ւ են ԼՂՀ տարածք մտել զինված, և երեխայի վրա բռնություն գործադրելով կյանքից նրան զրկել, Գուլիևը պատասխանել է, որ նա երեխայի սպանության հարցում մեղավոր չէ, և նրան նորմալ է վերաբերվել, ավելին, ըստ Գուլիևի, երեխան նրանց հյուրասիրել էր:

 

Զենքերը վերցնելու շարժառիթի վերաբերյալ Գուլիևը հստակ պատասխան չտվեց:

 

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլիԳուլիեւը(ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործելՇահումյանիշրջանիվարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ'դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումենե կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ ՄեխակիՑականյանին (ծնված28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին' ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են: