ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է թուրքական մամուլում տարածված լուրերն այն մասին, թե իբր ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջո Բայդենը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

 

«Ես երբեք ներողություն չեմ խնդրել Էրդողանից», -ասել է Բայդենը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ թուրքական մամուլում նման լուրեր հայտնվելուց հետո ինքը զանգահարել է Էրդողանին եւ ասել նրան, որ ԶԼՄ-ները ճիշտ չեն անդրադարձրել իր խոսքերը:

 

Թուրքական ԶԼՄ-ներն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Ջո Բայդենը հայտարարել է, թե Հարվարդում Էրդողանն իրեն ասել է, որ իրավացի է' Թուրքիայի տարածքով Սիրիա մեկնող օտարեկրացի մարտիկների հարցում, ինչին առարկել էր Էրդողանը եւ ասել. «Ես նման բան չեմ ասել: Եթե Բայդենը նման բան է ասել, ուրեմն նա ինձ համար կանցնի պատմության գիրկը եւ պետք է ներողություն խնդրի ինձնից»: Դրանից հետո թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բայդենն, իբր, ներողություն է խնդրել Էրդողանից:

 

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստն այդ առնչությամբ մեկնաբանել է, որ ԱՄՆ փոխնախագահի խոսքերը սխալ են ներկայացվել: