Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարները հանդիպելու համար միջնորդության կարիք չունեն: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետը միջնորդելու է, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

«Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

 

Հարցին, թե արդյոք հանդիպում եղել է ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդների միջեւ, Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց:

 

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: