Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվելու, ինչի համաձայն կստեղծվի նոր նախարարություն և Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները կմիավորվեն:

 

«Առաջարկում եմ ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ հարցը քիչ անց կներկայացնի աշխատակազմի ղեկավար-նախարարը: