Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը ճիշտ ընտրված հարթակ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Կարևոր է ցույց տալ, որ այս երկու ժողովուրդները ավելի շատ նմանություններ ունեն, քան տարբերություններ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նոյեմբերի 6-ին Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, արտադրողների և սկսնակների միջև համագործակցությունը խթանող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մեկնարկին նման տեսակետ հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

 

Ամերիկացի դիվանագետի խոսքով' այս նախաձեռնությունը գործընկերային հարաբերություններ սկսելու լավ հնարավորություն կարող է դառնալ երկու երկրների համար:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին' ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և փակ սահմանների բացմանը, ինչպես նաև տնտեսական գործարար կապերն ընդլայնմանը, մշակութային և կրթական ծրագրերի իրականացմանը' նաև անկողմանակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշեց. «ԵՄ-ն մշտապես հետարքրքված է աջակցելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Այս փոխայցելություններն առաջինն են, որոնք միավորում են երկու երկրների ձեռնարակատերերին և ՏՏ ոլորտի ներակայցուցիչներին: Եվորպական Միությունը ուրախ է այս փոխայցելությունները հնարավոր դարձնել' հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաներն այն ոլորտն է, ուր փակ սահմանները խոչընտոդ չեն կարող հանդիասանալ»:

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեցին Հայաստանի ՏՀՏ ոլորտը, ներուժը, ինչպես նաև ոլորտի զարգացման համար կատարված դաշտային աշխատանքները:

 

Կարեն Վարդանյանը թուրք գործընկերներին հրավիրեց հաջորդ տարի մասնակցել Հայաստանում ամեն տարի կազմակերպվող «Դիջիթեք էքսպո»-ին:

 

Անդրադառնալով կրթության ոլորտում կատարված աշխատանքներին' Վարդանյանը նշեց, որ իրենք ձգտում են վերականգնել ռոբոտաշինությունը Հայաստանում: «Խորհրդային Միության ռազմական էլէտրոնիկայի մեկ երրորդը մշակվում էր այստեղ:

 

Մենք փորձում ենք վերականգնել այս հատվածը: Ներկայում հայաստանյան հիսուն դպրոցներում ռոբոտաշինության ակումբներ են գործում, ուր սովորում են 700 աշախկերտներ: Մեր նպատակն է 2018 թվականին ինեժեներական լաբորատորիաներ ունենալ հայկական բոլոր դպրոցներում»,- հայտնեց նա' հավելելով, որ նույն ժամանակահտվածում նախատեսվում է ունենալ նաև 1400 ՏՀՏ ընկերություն և Հայաստանը ներկայացնել որպես ինովացիոն երկիր:

 

«Ձեռներեցների փոխայլեցություններ» նախագծի 2-րդ' ստամբուլյան փուլը տեղի կունենա 2014 թվականի դեկտեմբերին: