Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը պաշտոնապես խոստովանել է, որ որ միասեռական է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա Twitter-ում արված գրառմանը:

 

«Ես գիտեմ, որ հիմա կսկսվի մեգահիստերիկա, սակայն ես հպարտ եմ, որ միասեռական եմ»,- գրել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

«Մեր երկրում պետք է սահմանել բոլոր տեսակի զուգընկերային հարաբերությունների իրավական կարգավորումը։ Ես կպայքարեմ դրա համար»,- հավելել է Ռինկևիչը։