Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց, որ կառավարության ոչ ճիշտ ռազմավարության պատճառով մեր ժողովուրդն այլևս չի աշխատում. «Ի՞նչ մի գլուխ գովալու բան է, որ աշխատավարձերը բյուջետայինում շատ են: Բոլորը երազում են բիզնեսմեն դառնալ, մի հատ օլիգարխի հետ լավ լինեն, կամ էլ գնան մի լավ գործ դասավորեն, լավ աշխատավարձ ստանան: Էսպես բան կլինի՞, էս Հանրապետությունը չի աշխատում»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բագրատյանի այս խոսքին արձագանքեց.
«Վերջերս միջազգային աշակերտական օլիմպիադաներում մեր աշակերտների հաջողություններն ապացուցում են, որ ոչ բոլորն են ուզում օլիգարխ կամ բիզնեսմեն դառնալ»: