Լեհաստանի զառամյալ բնակչուհին, որի մահը հաստատել Է տեղի բժիշկը, անհասկանալի կերպով հարություն Է առել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

91-ամյա Յանինա Կոլկեւիչը Լյուբլինի վոյեվոդության Օստրով Լյուբելսկի փոքր քաղաքից հայտարարվել Էր մահացած, ինչն արձանագրված Է մահվան վկայականում: Հարազատներն սկսել են հուղարկավորության պատրաստություն տեսնել, իսկ հանգուցյալին տեղափոխել են դիարան:

 

Մի քանի ժամ գտնվելով սառնարանում՝ պարկը, որի մեջ եղել Է Յանինա Կոլկեւիչի մարմինը, սկսել Է շարժվել, ինչով ապշեցրել Է դիարանի անձնակազմին:

 

Ինչպես ավելի ուշ պատմել են կարծեցյալ հանգուցյալի հարազատները, մոտավորապես կեսգիշերին իրենց տանը զանգ Է հնչել, շեմին կանգնած Է եղել դիարանի ծառայողը, որն Էլ պատմել Է պառավի հարություն առնելու մասին:

 

Նրան տարել են տուն, որտեղ Յանինա Կոլկեւիչը շարունակել Է գանգատվել ցրտից եւ մի գավաթ տաք թեյ Է խնդրել, պատմել Է ծեր կնոջ եղբոր աղջիկը:

 

Գրեթե 30-ամյա պրակտիկայով ընտանեկան բժիշկը, որը հաստատել Է պանի Կոլկեւիչի մահը, հայտարարել Է, թե ինքը լիովին վստահ Է եղել, որ նա մահացել Է:

 

Նա չԷր շնչում, սիրտը չԷր բաբախում, եւ ոչ մի կասկած չկար, որ նա մահացել Է: