Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են 2010 թվականին Ադրբեջանի սահմանը հատած հայկական 5 հոգանոց ընտանիքի անդամներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին: ԿԽՄԿ միջնորդությամբ ՀՀ քաղաքացիները նամակագրական փոխանակում են իրականացրել:

 

2010 թվականից Ադրբեջանում գտնվող Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները նույն ընտանիքից են: