ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել G20-ի առաջնորդներին ակտիվացնել ջանքերն Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Reuters-ը:

 

Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ եթե աշխարհի առաջնորդները չձեռնարկեն հրատապ միջոցներ, իրավիճակը կարող է վերածվել լուրջ պարենային ճգնաժամի:

 

Պան Գի Մունը նշել է, որ ճգնաժամի երկրորդային ազդեցություններն առողջապահության ոլորտում կարող են տարածվել տնտեսության այլ ոլորտներում, այդ թվում առաջացնել պարենային ճգնաժամ, մասնավորապես Սիեռա Լեոնեում և Լիբերիայում: