Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին լուրերին է անդրադարձել նաեւ անգլալեզու BSR Russia պարբերականը: «Անցած շաբաթ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման թեման անսպասելիորեն կրկին հայտնվեց մամուլում. Ղարաբաղից տեղեկություն ստացվեց, որ Երեւան- Ստեփանակերտ առաջին կոմերցիոն չվերթը հնարավոր է' տեղի ունենա առաջիկա օրերին: Ադրբեջանի կառավարությունը, ի պատասխան, երկրի օդային պաշտպանության ուժերին հրահանգեց հարվածել «իր օդային տարածքն ապօրինի հատող օդանավերին»: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին հայտարեց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովելու Երեւանից Ստեփանակերտ թռչող օդանավերի անվտանգությունը»,-գրում է պարբերականը:

Հոդվածագիրն այնուհետեւ նշում է, որ օդանավակայանի գործարկումը հնարավոր է միայն ուժերի հարաբերակցության զգալի փոփոխության դեպքում, ռազմական երաշխքիների առկայության պարագայում: «Փորձագետները կարծում են, որ նման երաշխիք կարող է լինել մեկ կամ մեկից ավելի պետության ռազմական ներկայությունը Ղարաբաղում: Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջեւ նոր ռազմատեխնիկական համաձայնագրերը ենթադրում են Ղարաբաղում հրթիռային հզոր համակարգերի տեղակայում եւ անվտանգության որոշ երաշխիքներ Ռուսաստանից»,- նշված է հոդվածում:

Վերլուծաբանը նաեւ մեջբերում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի' հունվարի 15-ի հայտարարությունը, թե «Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության հիմքն է»: «Այդ համագործակցությունը Ղարաբաղին առայժմ չի առնչվում, սակայն, Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն թաքցրել Ղարաբաղ խաղաղապահների խումբ ուղարկելու ցանկությունը: Ավելին, անցած տարի ՀԱՊԿ-ը ( Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), որ միավորում է հետխորհդային 6 պետություն, այդ թվում' Հայաստանը, անցած տարի ՄԱԿ-ից թույլտվություն ստացավ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ի առաջին առաքելությունը լինի Ստեփանակերտի օդակայանի գործարկումը, եւ այդ պատրվակով ռուսական զորքեր մտցվեն Ղարաբաղ»,-գրում է նա:

Հոդվածագիրն այնուհետեւ մեջբերում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածը (2013թ. հունվարի 18), որում նշվում էր, թե «Ղարաաբաղի հակամարտության հնարավոր սրումը Մոսկվային ստիպում է պայմանագրային զինծառայողների տեղակայել տարածաշրջանում»: Նա նաեւ ընդգծում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների թիվը կես տարվա ընթացքում կրկնապատկվել է:

«Իրականում, Ռուսաստանը, Ստեփանակերտի օդակայանի գործարկման պատրվակով զորքեր մտցնելով Ղարաբաղ, մատչում կունենա նաեւ Իրանի սահմանին: Այլ պետությունները առայժմ չեն արձագանքել նման հնարավոր սցենարին....: Սակայն չի բացառվում, որ արեւմտյան պետություններն ու Ռուսասատանն արդեն համաձայանություն են ձեռք բերել օդանավակայանը համատեղ շահագործելու մասին: Նրանք համատեղ շահագործում են (ռուսական) Ուլյանովսկի օդանավակայանը (Աֆղանստանում գործողությունների համար)»,- եզրափակում է հոդվածագիրը: