Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ամենավատ սցենարների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատերազմի: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Պորոշենկոյի գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցը:


«Մենք խաղաղություն ենք ցանկանում, սակայն, ցավոք, ստիպված ենք քննարկել ամենավատ սցենարները»,- նշել է Պորոշենկոն:

 

Բացի այդ, նախագահը նշել է, որ այժմ Ուկրաինան բավականին ակտիվ աջակցություն է ստանում Արևմուտքից, և երկրի ռազմական պատրաստվածությունն էապես ավելի բարձր է, քան 5 ամիս առաջ:


Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Ուկրաինային ոտքի կանգնել, և, հետևաբար, չի պահանջի $3 մլրդ չափով եվրոպարտատոմսերի վաղ մարումը: