Հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում նոյեմբերի 15-ին' ժամը 21.20-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992թ. ծնված Սամվել Պ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Պ.-ի մայրը հաղո րդում է տվել, որ նույն օրը' ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում և հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին' պատճառելով վնասվածք: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվել Պ.-ին նոյեմբերի 15-ին' ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1994թ. ծնված Դավիթ Ա.-ն: Դավիթ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: