Նոյեմբերի 17-ի ժամը 13:45-ից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը գիշերել է գրասենյակի առջև: 

 

Հիշեցնենք, որ նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման:


«Մինսկի խմբի համանախագահները թող մի բան հասկանան, որ ինչքան իրենք ձգում են այս վիճակը, ինչքան տղաներն այնտեղ երկար են մնում, այնքան ավելի վտանգավոր իրավիճակների են ականատես լինելու: Իմ ասածը հետևյալն է՝ մի՛ ուշացրեք ոչ մի վայրկյան, արեք դա, որպեսզի չգնա պատերազմ»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:


Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում.